2017 թվականի պետական մրցանակներ չեն շնորհվել կերպարվեստի, թատերական արվեստի ոլորտներում, ինչպես նաև հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառում, որոնց հանձնախմբերի նախագահների տեղեկացմամբ, հիշյալ ոլորտներում 2017թ. պետական մրցանակի ներկայացված աշխատանքները հանձնաժողովի անդամների փակ գաղտնի քվեարկության արդյունքում չեն հավաքել բավարար քանակի ձայներ:

Պետական մրցանակները հանձնելուց հետո Հանրապետության Նախագահը իր շնորհավորական խոսքն է հղել մրցանակակիրներին:

«Կյանք ու կռիվ» ֆիլմում գլխավոր հերոսին՝ Տիգրանին մարմնավորած դերասան Սամվել Թադևոսյանը նույնպես արժանացավ պետական մրցանակի: