Աշտարակի խճուղին Եղվարդի խճուղուն կապող Դավթաշենի նոր ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված, 2018թ-ի հունվարի 20-ից մինչև 2018թ-ի նոյեմբեր ամիսը կդադարեցվի մայրաքաղաքի Հալաբյան փողոցից դեպի Իոսիֆյան փողոց տանող ճանապարհահատվածի երթևեկությունը:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղքապետարանից, որպես այլընտրանք առաջարկվում է երթևեկել Եղվարդի խճուղի - Սասնա ծռեր ճանապարհահատվածով:

 

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը: