Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է գերակայություն հանդիսանա հասարակական և քաղաքական բոլոր շերտերում. այդ ուղղությամբ Հայաստանը նոր գործիք է նախատեսել: ԵԽԽՎ ամբիոնից նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Մենք ընդունել ենք մի քանի օրենքներ, որոնցով երկրում ստեղծվում է կոռուպցիայի կանխարգելման մարմին: Այն կսկսի գործել այս տարվանից, իսկ այդ մարմնի անդամները կընտրվեն խորհրդարանի կողմից»,- ընդգծեց ՀՀ Նախագահը:
Սերժ Սարգսյանը նաև հավելեց, որ Հայաստանի խորհրդարանն ընդունել է ազդարարման համակարգի և ազդարարների պաշտպանության մասին օրենքը, երկրում քրեականացվել է ապօրինի հարստացումը:
ՀՀ Նախագահը վստահեցրեց, որ Հայաստանը հետևողականորեն աշխատելու է կոռուպցիայի ախտն արմատախիլ անելու ուղղությամբ: