«Փաստ» օրաթերթը գրում է.
Այս տարվա հոկտեմբերի 11–12–ը Երևանում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի 84 անդամ, ասոցացված և դիտորդ պետությունների գագաթնաժողովը: Մեր երկիրն ստանձնել է Ֆրանկոֆոնիայի նախարարների խորհրդի նախագահությունը՝ ի դեմս արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի:
«Փաստի» աղբյուրի տեղեկություններով, հենց այս համաշխարհային կարևոր միջազգային միջոցառման առիթով Բաղրամյան 26–ում որոշել են Էդվարդ Նալբանդյանին մինչև տարվա վերջ թողնել արտգործնախարարի պաշտոնում:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում