«Ժամանակ» թերթը գրում է.

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ալավերդցի քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագնի՝ Վահագն Աբգարյանի գործը առաջիկայում դառնալու է իրավապահ երկու կառույցների բախման պատճառ:

 

Շատ հավանական է, որ գործը քննչական կոմիտեից տեղափոխվի Հատուկ քննչական ծառայություն, քանի որ նույն տեղեկությունների համաձայն Վահագն Աբգարյանը մեղադրվում է նաեւ պաշտոնատար անձին կաշառք տալու մեջ:

Սա որպես առանձին հոդված դրված չէ մեղադրանքի հիմքում, սակայն հստակ նշված է պաշտոնատար անձին կաշառք տալու փաստը: Իսկ երբ արդեն խոսվում է պաշտոնատար անձի մասին, գործը պետք է քննի ՀՔԾ,-ն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում