Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կլինի «Արսենալ»-«Էվերտոն» խաղի մեկնարկային կազմում:
Այս մասին Արսեն Վենգերը հայտնել է մամուլի մամուլի ասուլիսի ժամանակ:
Մարզիչը վստահեցրել է՝ Մխիթարյանը կլինի մեկնարկային կազմում, սակայան թիմի նորեկ Պիեր Էմերիկ Օբամեյանգի մասնակցությունը հարցականի տակ է:
Վենգերը նշել է, որ ֆուտբոլիստն առողջական խնդիրներ ունի և նրա մասով որոշում կկայացվի առաջիկա 24 ժամվա ընթացքում:
Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի «Արսենալ»-«Էվերտոն» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 3-ին: Մեկնարկը՝ 21:30-ին:
Լուսանկարը՝ լոնդոնյան թիմի կայքի