«Ջեյշ ալ-Նասր» իսլամական խմբավորման անդամները կրակել են ռուսական «Су-25»-ի ուղղությամբ Իդլիբի շրջանում: Կրակից խույս տվող ինքնաթիռի տեսարանով տեսանյութը հրապարակվել է: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «Al-Masdar News»-ին:

Գործակալության տվյալներով՝ պատահարը տեղի է ունեցել երեկ‚ երբ «Су-25»-ն իր առաքելությունն էր կատարում Իդլիբում: Ինչպես երևում է կադրերում‚ ջիհադիստները կրակ են բացել ինքնաթիռի ուղղությամբ ենթադրաբար զենիթային զենքից‚ սակայն ինքնաթիռը կարողացել է խուսափել կրակից և լքել տարածքը: