Սիրիայի քրդերը կարող են արժանանալ Օսմանյան կայսրությունում հայերին բաժին հասած տխուր ճակատագրին, երբ նրանց կոտորեցին երիտթուրքերը: France 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նման մտավախություն է հայտնել Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:
Նա նշել է, որ քրդերն այսօր նույն պահանջներն են առաջ քաշում, ինչ հայերը 100 տարի առաջ:
«Ես' որպես հայ, մտավախություն ունեմ, որ քրդերի հետ Աֆրինում կարող է կրկնվել այն, ինչ 100 տարի առաջ տեղի ունեցավ հայ ժողովրդի հետ», — ասաց նա:
Պատգամավորը նշել է, որ իրավիճակից ելք գտնելու համար պետք է ավելի շատ խոսել Հայոց ցեղասպանության մասին, և միջազգային հանրությունը պետք է ճանաչի այդ փաստը: Նա համոզված է, որ ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը կկանխի ոճրագործության կրկնությունը: