Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի համար անհասկանալի է ծխելու դեմ տարվող պայքարն ու մասնավորապես՝ սահմանվող տուգանքների չափերը. «Էս ժողովուրդը 250 հազար դրամ ունի՞, որ տա դրանց, դե պրծանք էլի, դե հասկացանք էլի»,- այսօր խորհրդարանում լրագրողներին հարցին հարցով պատասխանեց պատգամավորն՝ անդրադառնալով ծխելու դեմ ԱՆ առաջարկած օրենքի նախագծին: 

«Ես ծխող մարդ եմ, ո՞նց կարամ կողմ ըլնեմ: Չծխող մարդը նորմալ մարդ ա, իսկ ծխող մարդը հիվանդ ա: Ոնց որ հիվանդ մարդուն ասես՝ դեղ մի խմա: Եթե ես կարանամ՝ չեմ ծխի»:

 

Պատգամավորն առաջարկում է ստեղծել ծխող և չծխող մարդկանց համար առանձին տարածքներ:

Խոսելով նախագծի հեղինակ Առողջապահության նախարարության մասին՝ պատգամավորը նշեց. «Դե դրա համար էլ Առողջապահության նախարարը հաջողության մեջ մեռնում ա»: