ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 10-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքը և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքը:
Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: