Ուկրաինական «Ձայնը» նախագծի 8-րդ եթերաշրջանի կույր լսումների փուլում ելույթ ունեցավ նաև հայազգի Լիանա Ավանեսյանը` կատարելով Թինա Կարոլի  «Дикая вода» երգը: Ցավոք, մարզիչներից ոչ մեկն աղջկա ելույթի ընթացքում չշրջվեց: Երգի ավարտից հետ աղջիկը, փորձեց զրուցել մարզիչների հետ, սակայն 2 մարզիչները` Սերգեյ Բաբկինն ու Պոտապը իրենց կոպիտ պահեցին` աղջկան միանգամից ասելով` ցտեսություն, ավելին` Բաբկինն իր խոսքում ասաց. «Նմանատիպ խոսակցությունների պատճառով մենք այսօր ինչ-որ մեկին չենք կարողանա լսել»: