«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.
«ՉԻ» տեղեկություններով՝ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը առաջիկայում հրաժեշտ կտա պաշտոնին: Բաղրամյան 26-ին մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացնում են, որ վերեւներում դժգոհ են Արարատի մարզում ընթացող գործընթացներից եւ մարզպետի աշխատաոճից:
Խոսվում է նաեւ մարզպետի նոր թեկնածուի մասին: Ամենայն հավանականությամբ Արարատի մարզպետի պաշտոնը կզբաղեցնի ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Մուրադ Մուրադյանը, որը ռեյտինգային ընտրակարգով պատգամավոր է դարձել թիվ 5 ընտրատարածքից:
Հիշեցնենք, որ նա հարազատ ՀՀԿ-ի համար ապահովել էր 18 հազար 202 ձայն: Այդ ձայները ստանալու համար Մուրադյանը զգալի ֆինանսական ռեսուրսներ էր ներդրել. այժմ փողերը հետ բերելու ժամանակն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում