Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ ՊՆ 1-ին զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը նշանակվել է հայ-ռուսական միացյալ զորքերի խմբավորման հրամանատար՝ ազատվելով ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:
1-ին բանակային կորպուսի արդեն նախկին հրամանատար Տիգրան Փարվանյանի հայտարարագրի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ պաշտոնը ստանձնելու ժամանակ՝ 01․07․2017 տարում, հայտարարագրել է մեկ անշարժ գույք՝ հողամաս, մարդատար ավտոմոբիլային տրանսպորտային մեկ միջոց՝ TOYOTA LC 150 4.0 GAS։
Տիգրան Փարվանյանը արժեթղթերի մասին որևէ տեղեկատվություն չի հայտարարագրել։
Նրա դրամական միջոցները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, կազմել են 3 մլն ՀՀ դրամ, պաշտոնատար անձի պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն ստացված եկամուտները կազմել են 3,271,662 մլն դրամ։
Հայտարարագրերի ռեստրում Տիգրան Փարվանյանին փոխկապակցված անձ նշված է Մանուշակ Գրիգորի Կարապետյանը, ով, սակայն, հայտարարագիր չի ներկայացրել։
Հիշեցնենք, որ նախագահի հրամանագրով ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ միացյալ զորքերի խմբավորման հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ–զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ: