«Ես էդ աղջկան առաջին անգամ էի տեսնում, ա՛յ մարդ, Զարուհին փառք էր, էդի ավելի «ռեմբո» էր: Ուժեղ էլ աղջիկ էր, առաջին չափալախը ինքը քաշեց, բայց կադրերը, որ նայում ես՝ մյուսը ոնց որ իներցիայով խփեց: Դրանից հետո արդեն լավ չէր, սկսեցին քաշքշել իրար, քաշել մազերը: Այ, էդի ոնց որ արջի ծառայություն լիներ»,- անդրադառնալով օրերս Երևանի ավագանու նիստի ժամանակ ՀՀԿ-ական անդամների և «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ Մարինա Խաչատրյանի միջև տեղի ունեցած սկանդալային ծեծկռտուքին՝ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը: 

«Իրոք կռիվը սարքեց կինը: Չափալախը որ տվեց՝ կռիվը գնաց: Ջայնամ էդ կռիվը եղավ, կարևորը էդ թաղամասի ժողովուրդը էդ հոտից կկտրվի»,- նշեց նա՝ ընդգծելով, որ երևույթը շատ վատ էր:

Տեսանյութը՝ armlur.am