Փետրվարի 13-ին կայացավ International Media Holding-ի ամենամյա մրցանակաբաշխությունը,  որի ընթացքում պարգևատրվեցին 2017 թվականին տարբեր ոլորտներում բարձր արդյունավետություն արձանագրած գործիչները:  

Նշենք, որ հարցումներն իրականացվել են Հայաստանի բոլոր մարզերում և Երևան քաղաքում՝ մարզերից յուրաքանչյուրում 300, Երևանում՝ 500 քաղաքացու:

Հարցման արդյունքներով՝ «Տարվա հասարակական գործիչ» անվանակարգում մրցանակը տրվեց ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանին։

Նշենք, որ Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիան հիմնադրվել է 2014թ. նոյեմբերի 10-ին, Հայաստանում գործող մի քանի տասնյակ հաշվապահական հաշվառման գրասենյակների ներկայացուցիչների նախաձեռնությամբ:

Ասոցիացիայի առաքելությունն է աջակցել Հայաստանում ՓՄՁ հաշվապահական և հարկային հաշվառման համակարգի և գործունեության զարգացմանը: Գլխավոր նպատակներից է ՓՄՁ ոլորտի հաշվապահների մասնագիտական, սոցիալական պատասխանատվության բարձրացմամբ նպաստել քաղաքացիական հասարակության զարգացմանը:

Առաքելության իրագործման նպատակով ասոցիացիան ակտիվորեն համագործակցում է բազմաթիվ հաշվապահների հետ, կազմակերպում և անց է կացնում նրանց վերապատրաստման և ուսուցման դասընթացներ, ապահովում է իրավական ակտերով և մասնագիտական գրականությամբ, իրականացնում է օրենսդրական խորհրդատվություններ: