Այսօր՝ փետրվարի 17-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում Opel մակնիշի 34 NR 690 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է Ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի 35 DՍ 093 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Mercedes-ն էլ առաջ ընթանալով՝ բախվել է Mazda մակնիշի 34 FA 401 համարանիշի ավտոմեքենային: Վերջինն էլ բախվել է մեկ այլ ավտոմեքենայի:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, իսկ մինչ Opel-ը կբախվեր Mercedes-ին, նա բախվել է մեկ այլ՝ Ford մակնիշի 35 GO871 համարանիշի ավտոմեքենային: Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային Ոստիկանության ծառայողները:

 

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին որ կայանված ավտոմեքենայի տերերը այցելել էին վթարի հարևանությամբ գտնվող Սգո սրահ, որտեղ մասնակցելիս են եղել սգո արարողությանը: Դեպի վայրում հավաքվածներն ասում էին նաև, որ վիրավորին առաջինը օգնության են հասել Սգո սրահի այցելուները: 

Նյութի աղբյուր՝ shamshyan.com