ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ի ժամը 17:00-ի դրությամբ՝ Հայաստանի գրեթե ողջ տարածքում ձյուն է տեղում:
Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:
Տիգրանաշենի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Ինչպես տեղեկացրին նախարարության լրատվական ծառայությունից, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: