Հանրապետության տարածքում փետրվարի 21-ի ցերեկը, 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ  փետրվարի 22-ին առանձին շրջաններում, փետրվարի 26-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 22-25-ի ցերեկները և 26-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, 26-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում փետրվարի 21-ի ցերեկը, փետրվարի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 22-ին կա անձրևի փոքր հավանականություն, 26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: