Ադրբեջանի գլխավոր դատախազությունը «լրտեսություն իրականացնելու» մեջ մեղադրվող անձանց մի մասի գործերն ուղարկել է դատարան:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
«Այդ անձինք ծառայել են տարբեր զորամասերում և լրտեսական գործունեություն են ծավալել: Լրտեսական խմբի որոշ անդամների վերաբերյալ հետաքննությունը դեռ շարունակվում է: Հուսով ենք, որ մինչև Նովրուզի տոնը կվերջացնենք բոլոր գործերն ու կուղարկենք դատարան»,-նշվում է զինվորական դատախազության հայտարարության մեջ:
2017 թ. մայիսի 7-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, Պաշտպանության նախարարությունը, Ներքին գործերի նախարարությունն ու Պետական անվտանգության ծառայությունը հայտնել էին, որ մի խումբ զինվորականներ և քաղաքացիական անձինք մեղադրվում են հայկական հետախուզական ծառայության հետ համագործակցելու մեջ:
Այս գործով ձերբակալվել էր ընդհանուր առմամբ 9 անձ: Ադրբեջանական լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկությունների համաձայն` այս 9 անձանցից ոչ ոք ներկայումս կենդանի չէ և նրանց նկատմամբ իրականացվել են արտադատարանական մահապատիժներ: