Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի համար անհասկանալի է, թե ինչպես է Հանրապետական խմբակցությանը հաջողվել Արմեն Սարգսյանին առաջադրել Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահ․ «Լավ, ո՞նց կարելի է առաջին հայացքից բյուրեղյա և անբիծ կենսագրություն ունեցած մարդուն բերել և երկու րոպեում այդ կենսագրությունն արժեզրկել։ Միասնության մասին եք խոսում։ Ձեր միասնությունն էդ ա՞, ո՞նց կարելի ա լինել միասնություն թալանողի և թալանվողի, սպանողի և սպանվողի, իրավունք չունեցողի և իրավունքից զրկողի միջև։ Լավ, այս երկրի վրա անեծք է դրա՞ծ, այս երկիրը տենց էլ օրինական նախագահ չի ունենալո՞ւ»,-ԱԺ ամբիոնից ելույթ ունեցավ Փաշինյանն՝ ընդգծելով, որ Սերժ Սարգսյանը, «Հանրապետական» կուսակցությունը Հայաստանը գլորում եմ բրեժնևյան լճացման ճահիճը։

 

ԵԼՔ խմբակցության ղեկավարի համար անհասկանալի են նաև Արմեն Սարգսյանին նվիրվածձոները։ «Արմեն Սարգսյա՛ն, արեգակ է բացվել մեր երկրի վրա։ Պատկերացրե՛ք՝ այ էս շարքերի մեր գործընկերներն ինչեր են ասելու Սերժ Սարգսյանի հասցեին, ով 2014 թվականին ասել ա՝ ա՛յ ախպեր, մարդիկ անցողիկ են, բա ես գիտե՞ք ով եմ եղել, բայց որպեսզի չկասկածեք՝ ես ասում եմ ձեր առաջ, որ սահմանադրական փոփոխությունների փուլը սկսելուց առաջ պաշտոնապես հայտարարում եմ, որ այլևս չեմ առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար․․․»։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց նաև բերված այն պնդումը, որ Սերժ Սարգսյանն անվտանգության ոլորտում այլընտրանք չունի։

Նիկոլ Փաշինյանն այս պարագայում հարց է հնչեցնում, բա եթե Սերժ Սարգսյանը չառաջադվի, ազգին որբ և անտեր պետք է թողնի՝ գնա՞։ «Բա  հիմա մեր անտեր ցեղը կորչելու ա՞ զուր տեղը»։