Երևանի Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում հանկարծամահ է  եղել  ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ  Արա Ասոյանը: Այս մասին տեղեկացրեց Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքի վարիչ Հասմիկ Ղազինյանը:


65-ամյա բժշկի ինքնազգացողությունը վատացել է, նա տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, սակայն կյանքը փրկել չի հաջողվել: