ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 4-ին, ժամը 12:32-ին ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Անդրանիկի փողոցի տներից մեկի բակում անասնագոմի տանիքը փլուզվել է, ներսում կա քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ տան բակում ամբողջությամբ փլուզվել է անասնագոմի տանիքը՝ 20 քմ, ինչի հետևանքով սեփականատեր` 1955 թ. ծնված Լ. Դ.-ն ներսում արգելափակվել է:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փրկարարները փլատակներից դուրս են բերել Լ. Դ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարական աշխատանքներին մասնակցել է ազատ հերթափոխից 5 հրշեջ-փրկարար: