Վերին Լարս անցակետում առգրավվել և ոչնչացվել է Հայաստանից ներմուծված 6 տոննա բանջարեղեն: Այս մասին հայտնում է alaniatv.ru հեռուստաընկերությունը:

«Ռոսսելխոզնադզոր»-ի տարածած հաղորդագրությունում նշված է, որ ապրանքի փաթեթավորման վրա մակնշում, ապրանքի անվանում, ծագման երկիր, արտահանողի անուն նշված չի եղել, ինչը պահանջվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում միասնական ֆիտոսանիտարական կարգով: