«Երկիր Ծիրանի» կուսակցությունը մարտի 4-ից սկսած անցկացնում է հավաքներ և երթեր՝ համահայկական ընդվզման գործընթացը սկսելու համար: Առաջին հավաք-երթը տեղի է ունեցել Գյումրիում, իսկ այսօր արդեն կուսակցության անդամները Եղեգնաձորում են, որտեղ իրականացնեն ընդվզման ակցիաներ։
«Մարտ, ապրիլ ամիսներին անցկացնելու ենք ընդվզման ակցիաներ, որպեսզի բոլորը ձեռք-ձեռքի բռնած դուրս գան փողոցներ բոլոր քաղաքաներում, հրապարկներում և փողոցներում, որպեսզի առանց հնարավոր ցնցումների հաղթահարենք այս ճգնաժամը, տապալենք Հայաստանում գործող ապօրինի իշխանությունը և հիմնադրենք ժողովրդավար Հայաստանի հանրապետություն»,- անցկացված ակցիայի ժամանակ ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:
Զարուհի Փոստանջյանը կոչ է անում պայքարել և ազատագրել հայրենիքը:
Ակցիայի մասնակիցները պաստառներով և «Միացում», «Ընդվզում» կոչերով շրջել են Եղեգնաձորի փողոցներով: