Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Ինչպես փոխանցում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, այդ մասին տեղեկացրել են Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունը և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունը:
Միաժամանակ, նշվում է, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար: Ռուսական կողմում կա կուտակված մոտ 187 ավտոմեքենա: