ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյաննայսօր կառավարությանը ներկայացրեց, որ գործադիրը որոշել է Պետգույքի կառավարման վարչության աշխատակազմին ամրացված ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքի Շահումյան փողոցում գտնվող շենք-շինությունները և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը նվիրաբերել Արարատ քաղաքային համայնքին: Բնակավայրը կօգտագործվի արդյունաբերական գոտուց սահմանազատելու նպատակով սանիտարապաշտպանիչ գոտի ստեղծելու նպատակով:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համալիր սոցիալական ծառայություններ տրամադրող կենտրոնների բնականոն գործունեությունն ապահովելու համար ընդունվել են համապատասխան որոշումներ: Այդ նպատակով նախարարությանը տարածքներ կտրամադրվեն Երևան քաղաքում և ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքում: