«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը դիմել է Սերժ Սարգսյանին «Քիմիկների գործով» դատապարտվածներից Սամվել Խաչատրյանին ազատ արձակելու խնդրանքով:

 

«Քիմտեխ» գիտահետազոտական ինստիտուտում աշխատած քիմիկները դատապարտվել էին ազատազրկման` թմրանյութ (ամֆետամին տեսակի) արտադրելու եւ իրացնելու համար: Ըստ մեզ հասած լուրերի` Սամվել Խաչատրյանի ընտանիքը քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամների հետ, եւ չի բացառվում, որ Քոչարյանի ընտանիքն է դիմել Հարությունյանին, որ միջնորդի Ս. Սարգսյանի մոտ:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, սակայն, Դավիթ Հարությունյանը հերքել է այս լուրերը: «Որեւէ մեկի հետ կապված ներման հարցով չեմ դիմել,- ասել է նա՝ հավելելով,-ես Սամվել Խաչատրյան բարեկամ ունեմ, որը երբեւէ դատապարտված չի եղել եւ զբաղվում է գյուղատնտեսությամբ:

Կրկնում եմ` չեմ հիշում նման մարդ, չեմ հիշում նման քրեական գործ եւ որեւէ մեկ անգամ որեւէ մեկին չեմ դիմել նման հարցով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում