Համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված ընտրական հանձնաժողովների արձանագրությունների 99,84 տոկոսի հաշվարկի արդյունքում գրանցված նախնական արդյունքների՝ ռեկորդային արդյունքով ընտրություններում հաղթանակ է տարել գործող նախագահ, ինքնաառաջադրված Վլադիմիր Պուտինը:

Նա ստացել է 76,66 տոկոս ձայն:

 

Երկրորդ տեղն է զբաղեցրել Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցության կողմից առաջադրված՝ գործարար Պավել Գրուդինինը՝ 11,80 տոկոս ձայնով, երրորդ տեղը՝ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին՝ 5,66 տոկոսով: Նրան հաջորդում է «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցության թեկնածու Քսենիա Սոբչակը՝ 1,67 տոկոս ձայնով: