Օրեր առաջ Արմավիրի մարզի Արմավիր գյուղում սպանություն կատարած 19-ամյա Վաղինակ Մարտիրոսյանին այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (դիտավորյալ սպանություն) և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ը տեղեկացավ Քննչական կոմիտեից:
Հիշեցնենք, որ 22-ամյա Նարեկ Պողոսյանը մարտի 21-ին «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմավիր» ԲԿ, սակայն ժամեր անց այդպես էլ գիտակցության չգալով հիվանդանոցում մահացել է:
Ըստ տեղեկությունների՝ սպնության պատճառը մեքենան արագ վարելն է եղել: 19-ամյա երիտասարդին, այսպես ասած, դուր չի եկել այն, որ կողքի գյուղի՝ Այգեվանի բնակիչ 22-ամյա Նարեկ Պողոսյանը գյուղում արագ է ավտոմեքենան վարում և հարցը փորձել է լուծել այլ կերպով: Վիճաբանություն է ծագել, որի ընթացքում ըստ նախնական տվյալների՝ Ն.Պողոսյանը կրծքավանդակի և որովայնի շրջանում դանակի յոթ հարված է ստացել:
Նշենքմ որ դեպքից անմիջապես հետո Վաղինակ Մարտիրոսյանը դիմել է փախուստի, սակայն մարտի 22-ին՝ ժամը 03.00-ին, վերջինս ներկայացել է Արմավիրի բաժին և տվել խոստովանական ցուցմունք: Նշենք նաև՝ մեկ օր փնտրելուց հետո ոստիկաններն ի վերջո կարողացել են հայտնաբերել հանցգործության գործիք հանդիսացող դանակը, որի վրա առկա է եղել արնանման հետքեր: Վաղինակ Մարտիրոսյանը խոստովանել է, որ նշված դանակով է կատարել սպանությունը:
Վաղինակ Մարտիրոսյանը կալանավորվել և տեղափոխվելէ ԱՆ Արմավիր քրեակատարողական հիմնարկ: