РИА Новости-ի հայտնած վերջին տվյալներով՝ Կեմերովոյի «Ձմեռային բալենի» առեւտրաժամանցային կենտրոնում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 64-ի:
Կան փաստեր, որ մանկական ժամանցային կենտրոնի դռները փակ են եղել դրսից։ Փակված այրվող սենյակներում երեխաները զանգահարել և սոցցանցերի միջոցով հրաժեշտի նամակներ են գրել իրենց հարազատներին։