«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը, որը մշտապես հանդես է գալիս դասական լրագրության դիրքերից և մեղադրում ԶԼՄ-ներին էթիկայի, մայրենի լեզվի և լրագրողական կանոնների խախտման համար, պարզվում է՝ շամշյանական ոճի լրագրության ջատագովն է։

Երեկ ֆակուլտետի 3-րդ կուրսում դասախոսություն է կարդացել Գագիկ Շամշյանը։ «Արտակարգ իրավիճակների լուսաբանում» առարկան դասավանդող Վահե Ղազարյանը հրավիրել է Շամշյանին, որն իր ժարգոնային լեքսիկոնով պատմել է, թե ինչպես է լուսաբանում արտակարգ դեպքերը։

Հիշեցնենք՝ ֆակուլտետի դեկանը Նաղաշ Մարտիրոսյանն է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: