«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:

 

Նախագահի գլխավոր խորհրդականը նախորդ տարի ունեցել է 13 միլիոն 837 հազար դրամ արժողությամբ բաժնեմաս, որն օտարվել է տարվա ընթացքում: Ունեցել է փոխառություններ՝ 17 հազար ամերիկյան դոլար ու 12 հազար եվրո: Իսկ դրամական միջոցները կազմել են 20 միլիոն դրամ, 22 միլիոն ԱՄՆ դոլար ու 27 միլիոն եվրո: Տարեկան եկամուտներն էլ կազմել են 24 միլիոն 526 հազար դրամ, որից 9 միլիոն 795 հազար դրամը աշխատավարձն է, 13 միլիոն 837 հազար դրամը գույքի վաճառքից ստացված գումար, իսկ 893 հազար դրամն էլ փոխառություններից գոյացած տոկոս: Ի դեպ, Ղարիբյանի հայտարարագրում նշված չէ, թե ինչ է վաճառել նա:

Կինը՝ Մագդա Շահբազյանը, հայտարարագրել է միայն դրամական միջոցները, այն է՝ տարեսկզբին ունեցել է 5 միլիոն 500 հազար դրամ ու 14 հազար ԱՄՆ դոլար, իսկ տարեվերջին՝ 500 հազար դրամ ու 5 հազար դոլար:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում