Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմն այս գիշեր անցկացրել է Լոռու մարզի Կաթնաջուր համայնքում, որտեղից այս պահին շարունակում է քայլարշավը դեպի Ազատության հրապարակ։

Արդեն 3-րդ օրն է՝ Փաշինյանն ու իր թիմը «#իմքայլը» նախաձեռնության շրջանակներում քայլելով անցել են Գյումրին, Ջաջուռը: Մինչ օրս անցել են 16,3 կմ։

 

Ապրիլի 2-ին մեկնարկած քայլարշավը ՔՊ-ականները ավարտելու են ապրիլի 13-ին՝ Ազատության հրապարակում։ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում ընդգծել է այն փաստը, որ իրենց են միացել Մեծ Պառնի, Նալբանդ և այլ գյուղերի բնակիչները։

Հիշեցնենք՝ Գյումրիի Վարդանանց հրապարակից «#իմքայլը» նախաձեռնության անդամները սկսեցին իրենց 14-օրյա քայլարշավը դեպի Երևանի Ազատության հրապարակ՝ ընդդեմ Սերժի ու ՀՀԿ-ի: