ՀՀ ոստկանությունը հայտարարություն է տարածել, որով դատապարտում է Գյումրիից Երեւան քայլարշավ իրականացնող ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ ճանապարհի արագաչափ սարքը փակելու արարքը: Ոստիկանության հայտարարության մեջ ասվում է.

«ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական խաղաղ «անհնազանդության» պատրվակով, այսօր ժամը 13:00-ի սահմաններում փակել է Երևան - Սևան –Իջևան Մ-4 միջպետական նշանակության ճանապարհի 82-րդ կիլոմետրում տեղադրված երթևեկության կազմակերպման միջոց հանդիսացող արագաչափ սարքը:

 

Այս արարքը վարչական իրավախախտում է նախատեսված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասով, որի համար նախատեսված է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

Իրավախախտման տեսանկարահանումը և համացանցով տեսանյութի հրապարակայնեցումը ոստիկանությունը գնահատում է որպես իրավախախտումների կատարմանը նպաստող անթույլատրելի արարք, որն անխուսափելիորեն հանգեցնելու է հանրորոեն վտանգավոր հետևանքների:

Պատգամավորին հորդորում ենք իր քաղաքական ակցինաներն իրականացնել բացառապես օրինականության շրջանակներում, ցուցաբերել օրենսդիր իշխանության ներկայացուցչին բնորոշ պատասխանատվություն երթևեկության մասնակից հանդիսացող Հայաստանի Հանրապետության այլ քաղաքացիների նկատմամբ:

Ոստիկանությանունը նախազգուշացնում է, որ երթևեկության անվտանգության դեմ ուղղված նմանաբնույթ ոտնձգությունները կստանան իրավական համարժեք արձագանք»: