Եվրոպական Միությունը կավելացնի Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությունը՝ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրի արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով: Ազգային ժողովում ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացնելու հարցի քննարկմանն այս մասին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը:

«2017-2020 թվականների համար Հայաստանին տրամադրվելու է Եվրամիության օժանդակության ծրագրված ծավալը, որը կկազմի մոտավորապես 170-175 միլիոն եվրո»,-նշեց փոխնախարարը:

 

Նա տեղեկացրեց, որ ԵՄ-ի կողմից հաստատվել է համապատասխան փաստաթուղթը, որը կրում է «Միասնական ֆինանսական աջակցություն» խորագիրը: