Հայաստանում գնալով նոր թափ է ստանում բիթքոին և բլոկչեին տեխնոլոգիաների զարգացումը, և մեր երկրում սկսում են գործարքներ իրականացվել նաև օնլայն արժույթով։

Թե ինչ է իրենից ներկայացնում այս նոր տեխնոլոգիան, արդյո՞ք այն հավակնում է հեղաշրջում իրականացնել ֆինանսական շուկաներում և ի՞նչն է դրդում ՏՏ ոլորտի մասնագետներին՝ զբաղվել օնլայն փողի արտադրությամբ՝ ԼՈւՐԵՐ․com-ը փորձեց պարզել ներդրող Հայկ Ալեքսանյանից։

 

Ալեքսանյանը նշեց, որ Հայաստանում այս պահին բիթքոին և բլոկչեին տեխնոլոգիաները զարգացման լայն հնարավորություն ունեն և դրանով է պայմանավորված հանգամանքը, որ երիտասարդ մասնագետները սկսել են ավելի շատ հետաքրքրվել այս ուղղությամբ։ Նա նկատեց, որ ի տարբերություն իրական արժույթների, կրիպտոարժույթի արտադրության ոլորտն ապակենտրոնացված է, այստեղ չկա որևէ օրեսդրական կարգավորում, չկա նաև վերահսկող, հետաևաբար, օնլայն փող արտադրելու և առքուվաճառք իրականացնելու ողջ պատասխանատվությունը կրում է այն անհատն, ով որոշել է զբաղվել այս զարգացող ոլորտով։

Խոսելով բիթքոին և բլոկչեին տեխնոլոգիաների, մայնինգի՝ օնլայն փողի արտադրության ուղղությամբ Հայաստանում իրականացվող քայլերի մասին՝ Ալեքսանյանը մասնավորեցրեց Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությունը, որով 2 մլրդ դոլարի ներդրում է իրականացվելու այս ուղղությամբ․ «Շնորհիվ այդ ներդրումների՝ էժան հոսանքի հարցը կլուծվի: Առհասարակ, շատ գովելի է Գագիկ Ծառուկյանի որոշումը․ դրա շնորհիվ մեր երկրում կզարգացնենք նոր տեխնոլոգիաները, և որ ամենակարևորն է՝ մեր ժողովրդի համար կստեղծվեն նոր աշխատատեղեր»,-եզրափակեց Հայկ Ալեքսանյանը։

Ի՞նչ է բիթքինը և ի՞նչի համար է ստեղծվել՝ Հայկ Ալեքսանյանը ներկայացնում է տեսանյութում: