Ընդդիմադիր ուժերի հետ որևէ բանակցություն չկա, այսօր՝ ապրիլի 14-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Նիկոլ Փաշինյանը. «Հրապարակային քաղաքական գործընթաց է, հրապարակային դիմել եմ, թող հրապարակային արձագանքեն: Այնպես չէ, որ թախտին նստած սպասում եմ, բայց քաղաքական ուղերձ ենք հղել, տեսնենք»,-ասաց նա:

Հարցին, թե կոչ ուղղելով ընդդիմադիր ուժերին, կոնկրետ ո՞ր ուժին են սպասում, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե անհրաժեշտություն ունենային անուններ տալու՝ կտային: «Ես խնդրում եմ մեր ուղերձն ընկալել այնպես, ինչպես հնչել է»,-ասաց նա:

Այն հարցին, թե Ոստիկանությունից հայտարարություն են տարածել և գուցե քրեական պատասխանատվության մասին նախազգուշացրել իրենց գործողությունների համար, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Դրանք քիչ հետաքրքրող հարցեր են: Դուք ներկա եք և տեսնում եք՝ ինչ օրակարգի մասին է խոսվում և այս օրակարգում նման հայտարարություններն ուշադրության արժանի չեն»: