Վանաձորցի հարյուրավոր մարդիկ բողոքի երթ են անում Վանաձորի փողոցներում՝ դեպի կենտրոնական Հայքի հրապարակ: Բողոքի երթին հիմնականում միացել են հարյուրավոր աշակերտներ, ուսանողներ, որոնք միաժամանակ հայտարարել են դասադուլ:

Բողոքի երթի մասնակից են դառնում սովորական անցորդները եւս, ցուցարարները վանկարկում են «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» կարգախոսը՝ ի աջակցություն Երեւանում հասունացած բողոքի ալիքի: Ուսանողները փակել են Տիգրան-Մեծ-Նժդեհ կենտրոնական խաչմերուկը, կասեցրել երթեւեկությունն այդ ուղղությամբ ու կոչ են անում միանալ բողոքին ու այն դարձնել համահայկական անհնազանդություն:Բողոքի ցույցին հետեւում են քաղաքացիական հագուստով ոստիկաններ, որոնք առանձնապես չեն միջամտում:

Երիտասարդները փակել են Հայքի հրապարակին կից Տիգրան Մեծ պողոտան, Վանաձորի կենտրոն բերող ճանապարհը կաթվածահար է, ակցիային իրենց կառույցների մոտից հետեւում են քաղաքապետարանի ու մարզպետարանի պաշտոնյաները, տարածքում արդեն ոստիկանության մարզային ու քաղաքային ներկայացուցիչներն են:

 

shamshyan.com