Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի մի խումբ անդամների՝ կառույցի նախագահ Գագիկ Բունիաթյանի գլխավորությամբ եւ տեղեկատվության ոլորտում հայաստանյան մի շարք առաջատար ընկերությունների ղեկավարների: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: 

Քննարկվել են հեռահաղորդագրության եւ տեղեկատվական ոլորտներում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:

 

Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ու առաջատար լրատվական ընկերությունների հետ Արցախի համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա` հույս հայտնելով, որ այն կպահպանվի նաեւ ապագայում:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ Հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք: