Այսօր Գյումրիում ևս բողոքի ցույցեր էին իրականացվում: Քաղաքացիները փակել էին Շիրակի մարզպետարան տանող ճանապարհը՝ Գ. Նժդեհ փողոցը' ի աջակցություն Երեւանում տեղի ունեցող զարգացումների:
Այնուհետև Թատերական հրապարակում հավաքված քաղաքացիներին ցուցարարները փոխանցել են, որ որոշում է կայացվել 15:50-16:00-ը հավաքվել եւ երթով շարժվել մայրաքաղաք՝ բողոքի ցույցի մասնակիցներին միանալու: