ՀՀ ոստիկանությունը Երևանի Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում բերման է ենթարկել մեկ երիտասարդի:
Հավաքի մի խումբ մասնակիցներ փակել էին խաչմերուկը: Այն ազատելու մասին ոստիկանության հորդորին նրանք հրաժարվեցին ենթարկել: Դրանից հետո ոստիկանությունը դեպքի վայրից բերման ենթարկեց երիտասարդին:
Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները ապրիլի 13-ից փակել են Երևանի Ֆրանսիայի հրապարակը: Նրանք ապրիլի 16-ի առավոտից պարալիզացրել էին մայրաքաղաքի կենտրոնի երթևեկությունը, փակել բանուկ փողոցները: Դրանք երեկոյան արդեն բացվել էին, սակայն ապրիլի 17-ի առավոտյան կրկին փակվել են հավաքի կազմակերպիչների և մասնակիցների կողմից: Ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների և հավաքի մասնակիցների միջև միջադեպ գրանցվեց: Վեց ոստիկան, Նիկոլ Փաշինյանն ու հավաքի մոտ չորս տասնյակ մասնակիցներ տարվել էին հիվանդանոցներ: