Այսօր ԱԺ-ում մեկնարկած արտահերթ նիստին, որի ժամանակ պետք է ընտրեն ՀՀ վարչապետին, միակ թեկնածու Սերժ Սագսյանին հարցեր ուղղելու համար հայտարարվեց հերթագրում: 

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հանդես եկավ հետևյալ հարցադրմամբ՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանը որպես նախագահ ստորագրել է կառավարության այն որոշումը, որով կառավարական ամառանոցի առանձնատունը սեփականության իրավունքով հանձնվում է իրեն: 

 

Ի պատասխան տուն հատկացնելու հարցին՝ Սերժ Սարգսյանն ասաց. «Կարծում եմ՝ այս շենքում է այդ օրենքն ընդունվել: Այդ օրենքից օգտվել են նաև նախորդ երկու նախագահները և ես էլ եմ օգտվել դրանից: Եթե օրենքով չի հասնում՝ կարող եմ ետ վերադարձնել, բայց եթե հասնում է՝ կարծում եմ դուք պետք է շնորհավորեք, որովհետև բոլոր դեպքերում՝ ես էլ ունեցա սեփական տուն Երևանում»,- ասաց Սարգսյանը: