Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Սերժ Սարգսյանին Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ:

«Համոզված եմ, որ այդ պաշտոնում Դուք կշարունակեք առաջնահերթ ուշադրություն հատկացնել երկկողմ համագործակցությանը, տարբեր բնագավառներում համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների զարգացմանը և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիան փոխգործակցությանը: Դա լիովին համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի շահերին», - ասվում է Մեդվեդևի ուղերձում:

 

TASS լրատվական գործակալության փոխանցմամբ, Մեդվեդևն իր ուղերձում նաև ընդգծել է «Սարգսյանի անձնական ներդրումը ռուս-հայկական բարեկամական, գործընկերային և դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում»: