Մենք արդեն տեղեկացրել էինք, որ Հայաստան է ժամանել Ռուսաստանի, Ուկրաինայի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը: Նա Արցախ այցելելու համար Ադրբեջանում ազատազրկման էր դատապարտվել և սա առաջին անգամն է, որ այցելել է Հայաստան ազատ արձակվելուց և հայրենիք վերադառնալուց հետո:

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Հայաստանում է՝ մասնակցելու Երևանում կայանալիք Զբոսաշրջության ցուցահանդեսին: Նա հյուրընկալվել է «Երկրի հարցը» հաղորդմանը, որի ընթացքում խոսել է Ադրբեջանում անցկացրած 9 ամսվա բանտարկության մասին, ինչպես նաև անդրադարձել է այն դեպքին, երբ փորձել էին ինքնասպանության տեսարան բեմադրել մոր ծննդյան օրը:

 

Լապշինը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին՝ իրեն ազատելու ուղղությամբ գործադրված ջանքերի համար: Շնորհակալություն է հայտնել նաև Նիկոլ Փաշինյանին՝ իր ազատման պահանջով ամիսներ առաջ Բելառուսի դեսպանատան դիմաց ակցիա կազմակերպելու համար: Լապշինը տպավորված է երևանյան փողոցներում շրջող երիտասարդներով: