«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանի կողմից հայտարարություն է տարածվել, որում մասնավորապես ասվում է.
«Իմ սիրելի աշակերտներ և ուսանողներ' «Մայր Հայաստանի կենարար արյուն», ես բանտից սրտի թրթիռով և հպարտությամբ հետևում եմ ձեր անհնազանդ պայքարին ու կատարած սխրանքներին: Եթե Գերմանիան փրկեցին ուսուցիչները, ինչը ցավոք չես ասի Հայաստանի համար, ապա Հայաստանը փրկողը դուք եք:
Դուք եք սիրո այն մերանը աշխարհիս ամենաանվնաս զենքի, որը կոչվում է միասնություն: Այդ զենքի դեմ չի կարող կանգնել ոչ մի ոստիկանական պատնեշ և ոչ մի հզոր բանակ: Սիրելիներս, շնորհիվ հայի ազնիվ և անպարտ գենի, այսօր ձեր դեմքով, համաշխարհային հեղափոխության խառնարանի մեջ դուք նորաձևություն մտցրեցիք և շուտով մտցնելու եք երկրորդը:
Երբ կթաղեք այդ գարշելի դիակին' սերժիկ ցեղասպանին, այդ օրը կհռչակեք համայն հայության աչքալուսանքի օր' խախտելով մինչ այդ անարժան մեռելին ողորմի մաղթելու մեր պապերի տխուր սովորույթը' Հանրապետության Հրապարակը հաղթությամբ կմկրտեք համայն հայության հաղթատեղի:
Ուրեմն անվարան դեպի հաղթանակ, դեպի ազատություն: Իմ դեղնակտուց բազեներ, իմ աչքի լույս արծիվներ, թող ձեր դալար մագիլները և դեղին կտուցները ազատության ճանապարհին թրծվեն ու պողպատանան:
Համբուրում եմ բոլորիդ դեղին կտուցներն ու դալար մագիլները կտրիճներս, ձեր վիրավոր արծիվ, միշտ ձեր շարքերում, ձեր Սասնա Ծուռ Պավել Ռազմիկի Մանուկյան»: