ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ապրիլի 24-ին ընդունել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կարեն Կարապետյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ոստիկանության համակարգի բոլոր ներկայացուցիչներին՝ վերջին օրերին զանգվածային հավաքների, ցույցերի ու երթերի ընթացքում ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի, հասարակական անվտանգությունը պահպանելու, կատարած աշխատանքի և հանդուրժողականության համար: Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է հանրապետությունում հասարակական կարգի պահպանման, հակաիրավական ոտնձգությունների դեմ պայքարի ու անվտանգության ապահովման ուղղությամբ աշխատանքը:
Վլադիմիր Գասպարյանը զեկուցել է, որ հանրապետությունում օպերատիվ իրավիճակը վերահսկելի է և ընդգծել, որ ոստիկանությունը շարունակում է բարձր պատասխանատվությամբ իրականացնել իր առջև դրված խնդիրների լուծումը: