Մեկնարկել է «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Թավշյա հեղափոխության» մասնակիցների երթը: Նրանք Հանրապետության հրապարակից քայլերթով շարժվում են դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915թ. զոհերի հիշատակին:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այսօր՝ ապրիլի 24-ին, որևէ քաղաքական միջոցառում տեղի չի ունենալու, քայլերթով գնալու են Ծիծեռնակաբերդ. «Եթե արտառոց որևէ բան չկատարվի, այսօր մեր միջոցառումների շրջանակը սրանով կավարտվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

Իսկ արդեն վաղը՝ ապրիլի 25-ին, իշխանությունների հետ կշարունակվեն բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման համար: