Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը (Քեթրինի Միհրան) հայտարարություն է տարածել' անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին:
Միհրան Պողոսյանի հայտարարությունը' ստորեւ.
«Ներքաղաքական ներկայիս վիճակից ելնելով՝ կոչ եմ անում բացառել խաղաղ ցուցարարների հանդեպ ուժի կիրառման ցանկացած դրսեւորում եւ կտրուկ գործողություն։
Բարձր գնահատելով Սերժ Սարգսյանի հայրենասեր քայլը՝ կոչ եմ անում նաեւ այն անվերապահորեն ընդունել որպես ուղենիշ, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերն իրավիճակի հանգուցալուծման համար»,- ասված է «Քեթրին» ՀԿ-ի տարածած հայտարարության մեջ: