Հանրապետության տարածքում' մայիսի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մայիսի 3-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 4-6-ը' կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում'մայիսի 1-ի ցերեկը, 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 4-6-ը' կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: