Երևան-Գյումրի-Երևան, Երևան-Երասխ-Երևան երթուղիների գնացքները վաղ առավոտից չեն աշխատել երկաթուղային խաչմերուկների արգելափակված լինելու պատճառով:

Այս մասին ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի  հասարակայնության հետկապերի ծառայության պետգլխավոր տնօրենի մամուլի քարտուղար Վարդան Ալոյանը:

 

«Վաղ առավոտից ընդհանրապես ոչ մի գնացք չի շարժվել, արդեն իսկ 14 երկաթուղային խաչմերուկ արգելափակված է: Երևան-Գյումրի, Երևան-Երասխ երթուղու գնացքները երկկողմանի կանգնած են, քանի որ ճանապարհները փակ են: Բեռնատար գնացքները նույնպես կանգնած են և չեն կարողանում աշխատանքն իրականացնել»,- ընդգծեց Ալոյանը:

Երեկոյան 21:30 Երևան-Թբիլիսի երթուղու գնացքը դեռ չգիտենք կաշխատի, թե ոչ, կախված է երկաթուղային խաչմերուկների բաց լինելուց: Առավոտյան Թբիլիսի-Երևան գնացքը եկել է, քանի որ վաղ առավոտյան էր:

Ապրիլի 25-ից մինչև 30-ը ներառյալ ոչ մի երթուղի չի չեղարկվել, չի ուշացել Երևան-Գյումրի-Երևան երթուղու ոչ միէլեկտրագնացք, այդ թվում ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերի գործող ճեպընթացը: «ՀԿԵ» ՓԲԸ բոլոր էլեկտրագնացքներն այդ օրերին աշխատել են ըստ չվացուցակի: